Գրանցվել SAT քննությանը

Նախորդ հրապարակման մեջ սովորեցինք էջ բացել CollegeBoard-ի էջում, իսկ հիմա միասին կգրանցվենք քննությանը:

Քայլ 1: Մուտք գործեք Ձեր CollegeBoard-ի էջ

Քայլ 2: Սեղմեք Register for the SAT կոճակին: Այն դեղին դաշտում է գտնվում:

Քայլ 3: Այժմ անհրաժեշտ է վերահաստատել Ձեր էջի գաղտնաբառը, որը տեղադրել էիք գրանցվելիս: Սեղմում ենք GET Started կոճակին ու սկսում կրանցման գործընթացը:

Քայլ 4: Սկզբում Դուք կտեսնեք Ձեր անձնական տվյալները, որոնք Դուք նախկինում լրացրել եք: Անհրաժեշտ կլինի լրացնել դպրոցի մասին տեղեկատվություն: Եթե դեռևս դպրոցում եք, ապա Your expected graduation դաշտում լրացրեք դպրոցն ավարտելու տարին և ամիսը, իսկ եթե ավարտել եք դպրոցն, ապա Grade բաժնում ընտրեք No longer in high school և սեղմեք Confirm: Չմոռանաք բոլոր բաժինների համար սեղմել Confirm կոճակին: Վերջում սեղմում ենք Continue կոճակին:

Քայլ 5: Սկզբում կտեսնեք School Information բաժինը: Նշում եք Outside the US: Հայաստանում մի քանի դպրոց է հասանելի էջում: Եթե չեք գտնում Ձերն ապա ներքևի հատվածում ընտրեք Can’t find your high school և ընտրեք My high school is not listed. Այնուհետև կրկին սեղմում ենք Continue կոճակին:

Քայլ 6: Այս դաշտից սկսած առավել մանրամասն տվյալներ են պահանջվելու: Առաջին 2 հարցին խորհուրդ եմ տալիս պատասխանել I do not wish to respond: Այնուհետև անհրաժեշտ է ծնողների կրթության մասին տեղեկություն հայտնել: Առաջին դաշտն աստղանիշով է, այսինքն հարցին պարտադիր է պատասխանել: Այս հարցին ևս կարող եք պատասխանել I do not wish to respond: Այն դաշտերը, որոնք աստղանիշով չեն պարտադիր չեն և կարող եք դրանք բաց թողնել: Վերջում սեղմում ենք Continue, և անցնում հաջորդ դաշտին:

Քայլ 7: Student Search Service: Եթե ցանկանում եք ստանալ տեղեկատվություն Ձեզ համապատասխան համալսարաններից, դրմաշնորհներից և այլն, ապա սեղմեք Yes, definitely! Իսկ եթե հետաքրքրված չեք, ապա No, thanks:

Քայլ 8: Advanced Placement բաժնում կարող եք ընտրել No, I don’t plan on applying for AP credit: Կրկին սեղմում ենք Continue.

Քայլ 9: GPA-ը դա ՄՕԳ-ն է, կարող եք լրացնել կամ լրացնել I do not wish to respond: Հաջորդ բոլոր դաշտերը պարտադիր չեն: Կարող եք լրացնել ըստ ցանկության: Վրջում սեղմում ենք Get Startedկոճակին:

Քայլ 10: Այս դաշտում կարևոր է նայել պայմանագրի պատուհանը: Մկնիկով սեղմեք դաշտին և թերթեք այն մինչև վերջ: Միայն այդ դեպքում կկարողանաք նշել I agree to the SAT Terms and Conditionsբաժնին: Կրկին սեղմեք Continue կոճակին:

Քայլ 11: Այս դաշտում սեղմում ենք երրորդ կետում գտնվող Test Date բաժնին և ընտրում քննության օրը: Այնուհետև սեղմում ենք Next կոճակին: Չորորդ կետում ընտրում ենք Armenia և նշում Find a Test Center: Կտեսնեք մի քանի տարբերակ: Եթե կա գրված ✅ Seat is available, ապա կա ազատ գրանցման տեղ: Նշեք Select, այնուհետև Continue:

Քայլ 12: Այնուհետև կտեսնեք համառոտ տվյալներ Ձեր գրանցման մասին: Համոզվելուց հետո, որ ամեն ինչ ճիշտ է նշեք Continue

Քայլ 13: Այժմ պետք է արագ գործել, և պետք է լրացնել դաշտերն ընդամենը 20 րոպեյում:

Քայլ 14: Աղջիկների համար ամենավախենալու բաժինն է, քանի որ անհրաժեշտ է ներբեռնել նկար: Մի վախեցեք հանգիստ կարող եք գեշ լինել նկարում միևնույնն է չի երևալու: Խնդրում եմ ֆիլտրով նկար չտեղադրեք: Նկարը պետք է լինի հստակ որտեղ կերևա դեմքն, ինչպես նաև ուսերը: Սեղմում ենք Continue to Photo Upload և Get Started: Անցեք դաշտերով նշելով Continue, այնուհետև Load a Photo: Ընտրում ենք նկարը հաստատում, որ այն ✅ ցույց է տալիս Ձեր դեմքը, ✅դեմքն ու ուսերը ամբողջությամբ և այն որ ✅նկարի լուսավորությունը լավ է և հստակ է: Այնուհետև սեղմեք Continue:

Քայլ 15: Հասանք Check Out բաժնին: Սեղմեք դեղին կոճակին և անցեք առաջ: Այս փուլում պետք է նշեք, թե ի՞նչ սարքով եք ներկայանալու քննությանը ընտրեք և ։Նշեք Continue, որից հետո կհասնեք Ձեր անձնական տվյալներին: Համոզվեք, որ ամեն ինչ ճիշտ է և սեղմեք Confirm: Այստեղ կտեսնեք, որ քննությունն արժե $104 ցանկալի է քարտի վրա ունենալ նշված գումարից մի փոքր ավել գումար: Նշեմ, որ տարբերություն չկա թե ի՞նչ տարադրամով եք վճարում:

Քայլ 16: Եվս մեկ անգամ հաստատում ենք տվյալները նշելով՝ ✅ I confirm this information is accurate: Կրկին սեղմում ենք Continue և հայտնվում վճարման էջում:

Քայլ 17: Քանի որ Հայաստանում չեք կարող վճարել PayPal-ով, ընտրեք Visa, Master Card, American Express, JCB դաշտը: Ընտրեք Ձեր քարտը, լրացրեք դաշտերն ու նշեք Submit: Գումարը կգանձվի ակնթարթորեն և Դուք գրանցված եք: Շնորհավորում եմ: Եթե խնդիր առաջանա, ամենայն հավանականությամբ քարտի գումարի հետ է կապված, փորձեք ավելացնել այն կամ ստուգեք քարտի ժամկետն ինչպես նաև համոզվեք որ թվերը ճիշտ եք հավաքել:

📌Քանի որ SAT-ն թվայնացել է, այժմ ավելացել է ևս մեկ կետ, որը հարցնում է, թե ի՞նչ համակարգչով կամ պլանշետով եք գնալու քննության: Ընտրեք Ձեր տարբերակն ու անցեք առաջ:

Հարցերի տեպքում կարող եք կապ հաստատել ինձ հետ Instagram-ում 👉 @sat_with_sat


Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Call Now