Bluebook-ի նոր հնարավորությունները

Թվայնացված SAT-ին Ձեզ տալու է մի շարք կարևոր և օգտակար հնարավորություններ՝

Դուք կկարողանաք նշելով առանձնացնել այն հարցերը, որոնք համոզված չեք, որ ճիշտ եք պատասխանել և կցանկանայիք քննության ընթացքում ևս մեկ անգամ վերանայել։

Սա շատ օգտակար միջոց է ժամանակը ճիշտ կառավարելու և քննության մնացած րոպեները խելամիտ կիրառելու համար։

Բացի սենյակում եղած ժամացույցից, ծրագրում նույնպես կա ժամացույց, որը ցույց է տալիս, թե որքա՞ն ժամանակ է մնացել բաժնի ավարտին։

Հիմնականում ուսանողները խուճապի են մատնվում հենց տեսնում են ժամացույցը և քննության ընթացքում խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն սկսում են նայել ժամացույցին ու մտածել, որ չեն հասցնում։ Այդ իսկ պատճառով ես իմ ծրագիրն այնպես եմ ադապտացրել, որպեսզի յուրաքանչյուր թեստ ունենա իր ժամանակն ու ուսանողը սովորի նրա ներկայությանը։

Նաև Bluebook ծրագրում կա ներկառուղված գրաֆիկական հաշվիչ։ Սակայն Դուք կարող եք քննույանը բերել Ձեր գիտական կամ գրաֆիկական հաշվիչը։ Թույլատրելի հաշվիչների մոդելներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Քննության ժամանակ հաշվիչից օգտվելու համար սեղմեք էկրանի վերևի աջ մասնում գտնվող նշանին։

Հաշվիչն արդեն հասանելի է քննության երկու մաթեմատիկայի մոդուլներում։

Քննության ժամանակ Դուք նաև կունենաք բանաձևերի էջ։ Ահա այն՝

Բանաձևերը տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել էկրանի վերևի աջ մասում գտնվող նշանին, որը հաշվիչի կողքին է գտնվում և ունի հետևյալ տեսքը՝

Այն նույնպես հասանելի է քննության մաթեմատիկայի երկու պաժիններում։

Հարցերի տեպքում կարող եք կապ հաստատել ինձ հետ՝

Instagram-ում 👉 @sat_with_sat


Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Call Now