CollegeBoard-ի գրանցում

Ուսանողներիս և իրենց ծնողների հիմնական մտահոգություններից մեկը քննությանը գրանցվելու գործընթացն է: Մինչ քննությանը գրանցվելն անհրաժեղտ է CollegeBoard-ի կայքում ստեղծել անձնական էջ:

Իրականում այս գործընթացը շատ ավելի հեշտ է քան թվում է:

Քայլ 1: Այցելեք CollegeBoard-ի էջ:

Քայլ 2: Սեղմեք sign up կոճակին: Եթե արդեն իսկ ունեք էջ ապա անհրաժեշտ է լրացնել ծածկանունն ու գաղտնաբառը և սեղմել sign in կոճակին: Սակայն այս հրապարակումն այն ուսանողների համար է, որոնք դեռևս էջ չունեն:

Քայլ 3: Սեղմեք I am a student կոճակին

Քայլ 4: Լրացրեք դաշտերը՝

Անուն-first name: Գրեք անգլերեն լեզվով, այնպես ինչպես գրված է անձնագրում։ Միայն անվան և ազգանվան առաջին տառը գրեք մեծատառով։

Middle name դաշտը կարող եք բաց թողնել

Ազգանուն-last name: Գրեք անգլերեն լեզվով, այնպես ինչպես գրված է անձնագրում։ Ազգանվան միայն առաջին տառը գրեք մեծատառով։

Սեռ-gender

Ծննդյան ամսաթիվ- date of birth: Գրեք անգլերեն լեզվով, այնպես ինչպես գրված է անձնագրում։

էլ. փոստի հասցե- email address

Հաստատեք էլ. փոստի հասցեն-confirm email address

Ավագ դպրոցն ավարտելու ամիսն ու տարեթիվը- high school graduation (or equivalent):

Փոստային կոդի հասցե (zip/postal code) դաշտը լրացնելու փոխարեն նշեք outside the US

Որ դպրոցն եք հաճախում-Where do you go to school? Եթե գրանցվելու պահին ավարտել եք դպրոցը կամ Ձեր դպրոցը չկա ցանկում, ապա նշեք՝ I am no longer in high school/ my school is not listed

Ծածկանուն-username: Աշխատեք ընտրել հնարավորինս հեշտ հիշվող ծածկանուն

Գաղտնաբառ-password: Տառերից մեկը գրեք մեծատառ, օգտագործեք թվեր և սիմբոլներ: Գաղտնաբառը պետք է ունենա 9-30 նիշ: Այն չպետք է պարունակի Ձեր անունը։

Հաստատել գաղտնաբառը- Confirm password: Կրկնեք գաղտնաբառն առանց copy paste անելու:

Ընտրեք անվտանգության-Choose security question: Ընտրեք այն հարցը, որը հեշտ կհիշվի Ձեզ համար և լրացրեք պատասխանը ներքևի Answer դաշտում:

Անձնական տեղեկատվություն դաշտում լրացրեք Outside the U.S. (ԱՄՆ-ից դուրս): Առաջին հասցեի (Address line) դաշտում կարող եք լրացնել Ձեր փաստացի բնակության հասցեն: Կարող եք տեսնել, որ կարող եք լրացնել մեկից ավել հասցե, սակայն դա պարտադիր չէ: Հասցեի օրինակ՝ 19 Kievyan str. apt. 1)

Քաղաք- City

Փոստային դասիչ-Postal Code: Այն կարող եք գտնել սեղմելով այստեղ

Մարզ- Region/ Province

Երկիր- country

Հեռախոսահամար- mobile number: Դաշտը պարտադիր չէ, ցանկության դեպքում կարող եք լրացնել: Հաջորդիվ դաշտերը պարտադիր չէ լրացնել կարող եք բաց թողնել:

Քայլ 5: Այնուհետև սեղմում ենք Next և անցնում առաջ

Ամենաներքևում մի մոռացեք նշել ✅ I agree with the Terms & Conditions

Քայլ 6: Այնուհետև կտեսնեք մի քանի դաշտ, որոնց դիմաց ✅ նշելով կհաստատեք տեղեկատվությունը: Համոզվեք, որ դաշտերը ճիշտ են լրացված և համապատասխանում են Ձեր փաստաթղթերին:

Քայլ 7: Սեղմեք Confirm և անցեք առաջ: Եթե սխալ եք նկատել, խնդիր չկա: Պարզապես սեղմեք Editնշանին և կատարեք անհրաժեշտ փոփոխությունները:

Շնորհավորում եմ: Ձեր էջը ստեղծված է: Հաջորդ հրապարակումը կօգնի գրանցվել քննությանը:

Հարցերի տեպքում կարող եք կապ հաստատել ինձ հետ Instagram-ում 👉 @sat_with_sat

 


Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Call Now