Digital SAT քննասենյակների մասին

Քանի, որ SAT-ն թվայնացվել է քննասենյակները նույնպես համապատասխան փոփոխության են ենթարկվել։ Ամենակարևոր փոփոխությունը թերևս դա լիցքավորման միացնելու հնարավորությունն է, քանի որ մի քանի ժամ լինելու եք քննասենյակում և հավանական է, որ Ձեր համակարգիչը կամ պլանշետը լիցքավորման կարիք ունենա։ Հայաստանի բոլոր քննասենյակներն ապահովում են ուսանողներին այդ հնարավորությամբ։

Քննասենյակում եղած աթոռների քանակը համապատասխանելու է ուսանողների քանակին։ Բոլոր աթոռները նույն ուղղության վրա են դրված։ Այսինքն ուսանողներն իրար դեմ դիմաց նստած չեն լինեու։

Ըստ ստանդարտների ուսանողների միջև համարյա մեկ մետր հեռավորություն պետք է լինի, որը համոզված չեմ, բայց կարծում եմ միշտ չէ, որ ապահովվում է։

Սենյակում առկա է նաև ժամացույց, որը տեսանելի է սենյակի բոլոր քննասեղաններից։

Հարցերի տեպքում կարող եք կապ հաստատել ինձ հետ Instagram-ում 👉 @sat_with_sat


Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Call Now