Պատվիրել Համակարգիչ College Board-ից

Եթե չունեք համակարգիչ/պլանշետ և չեք կարող ընկերներից կամ ընտանիքի անդամներից վերցնել իրենց համակարգիչը կամ պլանշետը, College Board-ը կարող է Ձեզ տրամադրել սարք, որի միջոցով կկարողանաք հանձնել քննությունը։ Սկզբում պետք է գրանցվել քննությանը, որի բաժիններից մեկում էլ Դուք կտեսնեք քննությանը ներկայանալու սարքի մասին։ Կարող եք նշել, որ չունեք սարք։ Կարևոր է հիշել, որ համակարգիչը պետք է պատվիրել քննությունից առնվազն 30 օր առաջ։ Սակայն, նույնիսկ եթե պատվիրեք, College Board-ը կարող է և չկարողանա Ձեզ ապահովել սարքով։ Դա է պատճառը, որ ես ուսանողներիս խորհուրդ եմ տալիս քննությունից առաջ համակարգիչ ձեռք բերել կամ համոզվել, որ իրենց սարքը համապատասխանում է ստանդարտներին։ Սակայն պետք է նաև ասեմ, որ եղել են դեպքեր, երբ ուսանողիս համակարգիչը քննության սկզբին չի միացել, և տեղում իրեն նոր համակարգիչ են տրամադրել։

Ամեն դեպքում սարքը պատվիրելու համար անհրաժեշտ է գրանցվել քննությանը, և My SAT բաժնից պատվիրել սարքը։ Սեղմեք Request a device կոճակին, որը Ձեզ կուղղորդի կարճ հարցաշարի, որում Դուք պետք է, որպես պատվիրատու նշել չափահասի՝ ծնող, ուսուցիչ և այլն։

Եթե, College Board-ը հաստատի, ապա նրանք այդ օրը Ձեզ կապահովեն համակարգիչ։ Սարքը ստանալու համար քննությանը օրը ներկայացեք կես ժամ շուտ, որպեսզի կատարեք անհրաժեշտ գրանցումները, որի արդրունքում էլ կստանաք Ձեր admission ticket-ը։

Ես խորհուրդ չեմ տալիս պատվիրել College Board-ից քանի, որ կա շանս, որ այն կլինի ոչ սարքին վիճակում, կլինի անհարմար, կաշխատի դանդաղ կամ Դուք սովոր չեք լինի ստեղնաշարին։ Նույնիսկ, եթե սարքը նորմալ աշխատի, միևնույն է խորհուրդ եմ տալիս քննությանը ներկայանալ սեփական սարքով, ավելորդ քաշքշուկից և անհանգստությունից խուսափելու համար։

Հարցերի տեպքում կարող եք կապ հաստատել ինձ հետ՝

Instagram-ում 👉 @sat_with_sat


Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Call Now