Digital SAT քննությանն անհրաժեշտ է ներկայանալ համակարգչով կամ պլանշետով։ Նախ համոզվենք, որ համակարգիչը տեխնիկապես պատրաստ է՝
Քննությունից 1-5 օր առաջ Bluebook հավելվածում Ձեզ հասանելի է լինելու բաժին, որը լրացնելուց հետո ծրագիրը կհաստատի, որ Ձեր համակարգիչը տեխնիկապես պատրաստ է քննությանը։ Այնուհետև Դուք կտեսնեք քննության մուտքի Ձեր տոմսը, որը կարող եք կա’մ տպել, կա’մ պահել համակարգչում, կա’մ էլ ուղարկել Ձեր էլ. փոստին։ Մի խոսքով կարևորը այն Ձեզ մոտ լինի։
Ի դեպ Bluebook-ը ներբեռնելու համար սեղմել այստեղ։
Քննությանը կարող եք ներկայանալ Ձեր Windows նոութբուքով կամ պլանշետով, Mac նոութբուքով, iPad-ով, կամ նախապես պատվիրված CollegeBoard-ի կողմից տրամադրած Chromebook-ով։
Ծրագիրը չեք կարող բացել հեռախոսով, ինչպես նաև այնպիսի համակարգիչներով կամ iPad-երով որոնք չեն միանում Wi-Fi-ին։
Համոզվեք, որ քննությանը մասնակցելու սարքը լիցքավորված է քանի որ քննասենյակում լինելու եք 3-4 ժամ։ Ձեզ հետ նաև վերցրեք սարքի լիցքավորիչը։ CollegeBoard-ը նշում է, որ իրենք պարտավոր չեն ապահովել քննասենյակում լիցքավորման աղբյուրի առկայությունը, սակայն Հայաստանի քննասենյակներում այն կա և կարող եք չանհանգստանալ։
WINDOWS
համակարգչի օպերացիոն համակարգը պետք է լինի Windows 10 կամ ավելի թարմ
Պետք է ունենա 250 MB ազատ հիշողություն և 50 MB լրացուցիչ հիշողություն, ամեն լրացուցիչ քննության համար
Եթե քննությանը գնում եք Ձեր նոութբուքով, ապա լրացուցիչ արտաքին ստեղնաշար Ձեզ հետ չեք կարող վերցնել
Արտաքին ստեղնաշար թույլատրվում է, եթե մասնակցելու եք քննությանը պլանշետով
Մկնիկ թույլատրվում է
MAC
համակարգչի օպերացիոն համակարգը պետք է լինի macOS 11.4 կամ ավելի թարմ
Պետք է ունենա 250 MB ազատ հիշողություն և 50 MB լրացուցիչ հիշողություն, ամեն լրացուցիչ քննության համար
Եթե քննությանը գնում եք Ձեր նոութբուքով, ապա լրացուցիչ ստեղնաշար Ձեզ հետ չեք կարող վերցնել
Մկնիկ թույլատրվում է
iPAD
Օպերացիոն համակարգը պետք է լինի iPadOS 14 կամ ավելի թարմ
Պետք է ունենա 250 MB ազատ հիշողություն և 50 MB լրացուցիչ հիշողություն, ամեն լրացուցիչ քննության համար
Արտաքին մկնիկ թույլատրվում է
Ստեղնաշար թույլատրվում է
SCHOOL-MANAGED CHROMEBOOK
Դուք ՉԵՔ կարող մասնակցել քննությանը Ձեր սեփական Chromebook-ով։ Այն պարտադիր պետք է տրամադրի CollegeBoard-ը
Օպերացիոն համակարգը շատ նախընտրելի է լինի Chrome OS 114 կամ ավելի թարմ։ Ծրագիրը չի աշխատի Chrome OS 102-ից ցածր օպերացիոն համակարգերի վրա։
Պետք է ունենա 250 MB ազատ հիշողություն և 50 MB լրացուցիչ հիշողություն, ամեն լրացուցիչ քննության համար
Հարցերի տեպքում կարող եք կապ հաստատել ինձ հետ՝
Instagram-ում 👉 @sat_with_sat
Թողնել պատասխան